Բժիշկներ
«Բժիշկը գիտակցաբար պետք է զգա, որ ինքը ծառա է»
«Բժշկի մասնագիտության մեջ կարեւորը սերն ու մարդասիրությունն են։ Եթե սիրես մասնագիտությունդ, բոլոր դժվարությունները կհաղթահարես։ Եվ չի կարող չար, անհանդուրժող մարդը բժիշկ դառնալ»,-Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի թիվ 5 ենթակայանի վարիչ, բժիշկ-սրտաբան Անուշավան Վիրաբյանի համոզմունքն է, չորս տասնյակից ավելի տարիների բժշկի աշխատանքային փորձն է վկայում։ Պատահական չէ, որ 2013 թվականին ճանաչվել է «Տարվա շտապ բժշկական օգնության բժիշկ»։
Բժիշկ Վիրաբյանը պատմում է, որ մասնագիտության ընտրության հարցում իրեն օգնել է հայրը։ «Ծնողը միշտ մտածում է իր երեխայի մասնագիտության մասին, 70-ականների սկիզբն էր, իր բացատրելով իմ մեջ չի տեսել ինժեներ, ճարտարապետ, այլ տեսել է հումանիստի կերպար, որը կարող էր բժիշկ լինել»,-պատմում է Անուշավան Վիրաբյանը եւ հիշում, որ դպրոցական տարիներին նույնիսկ փորձում էր ճնշման խնդիր ունեցող տատիկին դեղեր ներարկել։
Ա. Վիրաբյանն ունի վիրաբույժի, սրտաբանի շտապօգնության բժշկի մասնագիտացումներ, երեքին էլ պատասխանատվությամբ է վերաբերվում։ «Սրտաբանի մասնագիտությունը ընտրեցի, որպեսզի կարողանամ հայրիկիս օգնել, բայց այնուհետեւ սիրահարվեցի այդ մասնագիտությանը»,–ասում է նա եւ նշում, որ բժշկի այս մասնագիտացումն առավել պատասխանատուներից է, անընդհատ ճակատագրական, ռիսկային որոշումներ կայացնելու խնդիր ունես, իսկ սրտային հիվանդություններն այսօր ամենատարածվածն են։
Մասնագիտական գործունեություն իրականացնելիս մշտապես առնչվում է մահվան դեմ պայքարի դեպքերին։ «Հիշում եմ՝ դեռ երիտասարդ բժիշկ էի, 90-ականներն էին, խոսում էի հիվանդի հետ, սրտամկանի ինֆարկտ էր տարել, բայց իրեն արդեն լավ էր զգում, ցավերն անցել էին, ուզում էր դուրս գրվել հիվանդանոցից, սակայն դուրս գրվելու ենթակա չէր, մենք նրան բացատրում էինք, չէր համոզվում։ Իրավական կողմ կար, փաստաթուղթը ստորագրեց, որ տեղյակ լինելով հիվանդության հնարավոր բարդություններին՝ ցանկանում է դուրս գրվել։ Մենք իրավունք չունեինք նրա ցանկությունը հաշվի չառնել։ Եվ ստորագրելուց հետո, երբ արդեն պատրաստվում էր լքել հիվանդանոցը, այս դեպքում պիտի ասեմ, որ բարեբախտաբար, նրա մոտ սրտի կանգ եղավ։ Այդ պահին շրջվեցինք, արագ օգնություն ցուցաբերեցինք, եւ հնարավոր եղավ փրկել կյանքը։ Եթե նա արդեն դուրս եկած լիներ հիվանդանոցից, ու նույն բանը պատահեր, իրեն շրջապատողները չկարողանային համապատասխան օգնություն ցուցաբերել, մենք էլ արդեն ենթակայանում լինեինք, հիվանդը կմահանար»,–պատմում է Անուշավան Վիրաբյանը։
Նա դասախոսում է նաեւ Երեւանի բժշկական համալսարանում, իր ուսանողներին միշտ հորդորում է. «Եթե մարդ բժիշկ է՝ իր ընտանիքի անդամներին, բարեկամներին պետք է կարողանա օգնել։ Եթե քեզ որեւէ մեկը դիմում է, դու նվազագույն օգնություն պետք է կարողանաս ցուցաբերել, որովհետեւ վատ բժիշկը շատ վտանգավոր է մարդկության համար, պետք է գոնե առաջնորդվել «մի՛ վնասիր» սկզբունքով»,–ասում է նա։ Միեւնույն ժամանակ նշում է, որ սխալ է այն թերահավատությունը, որ կա ապագա բժիշկների նկատմամբ. «Ես ուրախությամբ պետք է ասեմ, որ այսօր կան շատ լուրջ ու պատրաստված մասնագետներ»,- ասում է նա։
Այս խոսքերի հավաստումն է նաեւ այն հանգամանքը, որ շտապօգնության արդիականացման շրջանակներում ծառայության մեջ ներգրավված են նաեւ երիտասարդ մասնագետներ։
«Հարցն այն է, որ պետք է այդ երիտասարդ կադրերին, ովքեր շահագրգռված են՝ սկսած բուհի բարձր կուրսերից ներգրավել բուժակի աշխատանքներում, այնուհետեւ եթե ունենան ավելի բարձր աստիճան, արդեն այլ աշխատանք տալ։ Այդ ուսանողների շնորհիվ շտապօգնության վարկանիշը բարձրացել է՝ գործառութային առումով։ Այսօր շտապբուժօգնությունում ներկրված մեքենաներից քսանը ռեանիմոբիլ են, Երեւան քաղաքում՝ 36-ից տասը։ Այդ ռեանիմոբիլների 70 տոկոսի վրա աշխատում են մեր օրդինատորները եւ տիրապետում այն ամենին, ինչը որ իրենցից պահանջվում է։ Այս առումով ունենք վաղվա լավ ապագա»,-ասում է նա։
Արդեն խոսելով Երեւանի քաղաքապետարանի շտապօգնության թիվ 5 ենթակայանի մասին, որի վարիչն ինքն է, ասում է, որ այստեղ արդիականացման արդյունքում աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել։ 90-ականներին վստահության եւ շտապօգնության կանչերի նահանջ կար, արդեն 2000-ականների կեսերից ամեն ինչ փոխվեց. այժմ չնայած նախկին 16 շարժակազմի փոխարեն հինգն են աշխատում, որից մեկը ռեանիմոբիլ է, տեխնիկան ժամանակակից է, չկան բենզինի, դեղորայքի եւ տեխնիկական այլ խնդիրներ։
Նա նաեւ նկատում եւ մատնանշում է, որ իրենց ծառայության համար խնդիր է դարձել շտապօգնության համար չնախատեսված կանչերը սպասարկելը, երբ հնարավոր է՝ նույն ժամանակում այլ կարեւոր կանչ լինի, սակայն ազատ բրիգադ ու անձնակազմ չլինի։ Սա իր հերթին դժգոհություն է առաջացնում հասարակության շրջանում, քանի որ երբեմն շտապբուժօգնության համար չնախատեսված կանչերի պատճառով բժշկական անձնակազմը ուշ է հասնում անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդի մոտ։ Պարոն Վիրաբյանը հորդորում է բոլորին՝ դիմեն իրենց տարածքի պոլիկլինիկաներին, ընտանեկան բժիշկներին որոշակ մինչհիվանդանոցային առողջական խնդիրներ լուծելու համար եւ թույլ տան շտապօգնության ծառայությանը կատարելու իր համար նախատեսված հատուկ գործառույթները։
Նորից վերադառնալով իր կոչմանն ու տարիների փորձին՝ մեր զրուցակիցը չի մոռանում բժշկի կոչման մասին. «Բժիշկը գիտակցաբար պետք է զգա, որ ինքը ծառա է։ Սա աստվահաճո մասնագիտություն է, դրանով զբաղվողը պետք է ունենա մարդասիրություն, բարություն, ներողամտություն, համբերություն, հանդուրժողականություն։ Եղել են դեպքեր՝ բռնություն չէ, բայց փորձել են բռնել խալաթիցս, թե՝ ինչի՞ ուշացար, ասել եմ՝ մի րոպե հիվանդին օգնեմ, հետո կզրուցենք, հիվանդին նայել եմ, հետո բարեկամները կրկնակի շնորհակալ են եղել»։
17.07.2014 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ